▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈւԵՖԱ-ն փորձելու է օգնել Մխիթարյանին խաղալ Ադրբեջանում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», այսօր կայացած վիճակահանության արդյունքներով ընդգրկվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն պորտուգալական «Սպորտինգը», ուկրաինական «Վորսկլան» եւ  ադրբեջանական «Ղարաբաղը»:

Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած հարաբերությունները, Հենրիխ Մխիթարյանը միանշանակ բաց կթողնի «Ղարաբաղի» հետ արտագնա հանդիպումը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվում է վիզա տրամադրել բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են Արցախում։

Առաջին դեպքը չէ, որ Մխիթարյանի թիմը եվրագավաթներում հանդիպում է Ադրբեջանը ներկայացնող թիմի հետ: 2015-16 մրցաշրջանում, երբ նա հանդես էր գալիս Դորդմունդի «Բորուսիայում», Եվրոպա լիգայի խմբային փուլում գերմանական թիմի մրցակիցներից մեկը ադրբեջանական «Գաբալան» էր: Անվտանգության պատճառներով Մխիթարյանն իր թիմի հետ չմեկնեց Ադրբեջան։

 Ակումբի գործադիր տնօրեն Հանս Յուահիմ Վատցկեն ասել էր. «Մենք զրուցել ենք Մխիթարյանի հետ եւ եկել ենք այն եզրակացության, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նա բաց թողնի այս խաղը»:

 

Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիան» հաղթեց 4:0: հաշվով, Մխիթարյանն էլ խփեց իր թիմի 4-րդ գոլը: 

Այս անգամ կարող է իրավիճակն այլ լինել, որովհետև ՈւԵՖԱ-ն փորձելու է օգնել 29-ամյա ֆուտբոլիստին։ «Ստանդարտ ընթացակարգ է, երբ ՈւԵՖԱ-ն նամակ է ուղարկում ազգային ասոցիացիաներին, ֆուտբոլային ակումբներին և դեսպանատներին, որպեսզի ֆուտբոլիստներին օգնի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի համար վիզա ստանալ»,- sport24.ru-ի հետ զրույցում ասել են ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее