▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել «Շիրակի» գործով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտարարություն է կատարել կապված Գյումրիի «Շիրակի» գործով

«Ինչպես նախապես տեղեկացվել էր՝ «Շիրակ» ՖԱ գործով ՈւԵՖԱ-ն եւս ս/թ մայիսի 18-ին հարուցել էր կարգապահական վարույթ:  ՀՖՖ-ն ստացել է այդ գործով ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը:

Որոշման համաձայն (30-32-րդ կետեր)` ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը գործում առկա ապացույցների հիման վրա հաստատված է համարել, որ «Շիրակ» ՖԱ-ն իր պաշտոնյայի միջոցով ներգրավված է եղել ազգային առաջնության խաղի ելքի վրա ազդելու մեջ: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաստատված համարելով նշված հանգամանքները` ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը, այնուամենայնիվ, դադարեցրել է կարգապահական վարույթը, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն մինչեւ վարույթի ավարտը` 2018թ. մայիսի 25-ին ՈՒԵՖԱ-ին ուղղված դիմումով կամավոր հրաժարվել է 2018/19թթ. ակումբային մրցաշարերի մասնակցությունից: ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ նման պայմաններում էական չէ` ակումբի որակազրկումը կլինի Բողոքարկման մարմնի որոշմամբ, թե ակումբի կամավոր որոշմամբ, քանի որ երկու դեպքում էլ հետեւանքը նույնն է:

Այդուհանդերձ, որոշման 33-րդ կետի համաձայն` չի բացառվում, որ «Շիրակ» ՖԱ-ի նկատմամբ տվյալ փաստերի հիման վրա հետագայում նոր կարգապահական վարույթ հարուցվի»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում «Շիրակից» 12 միավոր էր հանել՝ «Բանանցի» հետ խաղից առաջ վերջինիս ֆուտբոլիստին կաշառք առաջարկելու եւ պայմանավորված խաղ կազմակերպելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее