ՈւԵՖԱ-ն Բաքու մեկնելու համար աջակցություն կցուցաբերի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, եթե նրա ակումբը դուրս գա Եվրոպա լիգայի եզրափակիչ:
Ամերիկյան ESPN հեռուստաընկերության տվյալներով` ՈւԵՖԱ-ն կօգնի Մխիթարյանին ադրբեջանական վիզա ստանալ: Նախկինում հայ ֆուտբոլիստը, անվտանգության նկատառումներից ելնելով, չէր մեկնում Ադրբեջան:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: