Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում վարչության պետ Արմեն Գասպարյանի հետ սեղանի շուրջ նստած երիտասարդները Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի դպրոցի ըմբշիշներն են` այս տարի Հռոմում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցանակակիրները:
Մեր հավաքականը աշխարհամասի գլխավոր ստուգատեսին նվաճեց 3 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ զբաղեցնելով 3-րդ թիմային տեղը: Եվ օգոստոսի 14-ին այս փաստով ոգևորված իրավապահները նրանց Արարատի մարզային վարչություն հրավիրեցին` ոստիկանության կողմից շնորհակալագրեր ու հուշանվերներ հանձնելու:
Արմեն Գասպարյանը պարգևները հպարտությամբ էր ըմբիշներին հանձնում: Մարզիկների ժպիտներն էլ վկայում էին, որ անակնկալը ստացվել է: