Շվեդական «Յուրգորդենի» ֆուտբոլիստ ու Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել և կոչ արել ոստիկաններին բռնություն չկիրառել իշխանափոխության ձգտող ցուցարարների նկատմամբ։
«Այս նկարը լավագույն կերպով բնութագրում է մեր ազգը, մարդկանց միասնությունը, կողք-կողքի կանգնած՝ անկախ տարիքից ու սեռից: Ոստիկաննե՛ր, դադարեցրե՛ք բռնությունը ձեր եղբայրների ու քույրերի նկատմամբ: Մեր ժողովուրդը թիմ է։ Մեծ ազգ լինելու համար մենք պետք է մեծ թիմ լինենք»,- գրել է Մովսիսյանը։