Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գերմանիայի Բունդես Լիգայի 30-րդ տուրում կայացած Բավարիա — Բորուսիա (0-3) խաղի ժամանակ, մյունխենցիների բրազիլացի պաշտպան Ռաֆինյան հարվածել էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և ստացել կարմիր քարտ: Գերմանիայի Ֆուտբոլի Ֆերեդացիան քննարկել է Բրազիլիայի հավաքականի անդամի կարգապահության հարցը և որակազրկել նրան առաջնության երեք խաղով: Այդ մասին Թվիթերում գրառում է կատարվել նաև Բավարիայի պաշտոնական էջում: Այսպիսով, Ռաֆինյան բաղ կթողնի Բրաունշվեյգի, Բրեմենի Վերդերի և Համբուրգի հետ հանդիպումները:
Հիշեցնենք նաև, որ մյունխենցիները մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ ապահովել էին չեմպիոնական տիտղոսը: