▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես ֆուտբոլիստ շատ ծանր հանդիպումներ եմ անցկացրել Ալբանիայի ընտրանու դեմ. գլխ․մարզչի ԺՊ Բերեզովսկի

Վաղը նախատեսված Ալբանիա - Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ այսօր Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գլխավոր մարզիչը նախ խոսել է Կոսովոյի հետ ավարտված հանդիպման մասին (2:2):

- Բոլորը տեսան, որ բավականին փոխվել է մեր խաղային պատկերը: Մենք ավելի շատ էինք գնդակով լինում: Հույս ունեմ, որ թե՛ մեր ֆուտբոլիստները, և թե՛ մենք ավելի շատ հաճույք ստացանք այդպիսի խաղից: Ափսոս մի քիչ չհերիքեց հաղթանակի համար:

- Որքանո՞վ եք ծանոթ Ալբանիայի հավաքականին և ուսումնասիրե՞լ եք արդյոք նրանց խաղերը, թե ոչ:

- Ժամանակակից ֆուտբոլում, կարծում եմ, հնարավոր չէ չուսումնասիրել հակառակորդին: Այո, մենք նայել ենք Իտալիայի դեմ վերջին խաղը և ըստ դրա պատրաստվել վաղվա հանդիպմանը:

 

- Արդյո՞ք մեծ փոփոխություններ են սպասվում վաղվա խաղում տակտիկայի և կազմի ռոտացիայի տեսանկյունից:

- Բավականին շատ ֆուտբոլիստներ մասնակցեցին երեկվա հանդիպմանը, մենք օգտագործեցինք բոլոր հնարավոր փոփոխությունները: Վաղը մի քանի անակնկալ կմատուցենք մրցակցին: Ռոտացիայի պահով դեռ ժամանակ ունենք, 1 օր դեռ կա: Տեսնենք, թե ինչպես են ֆուտբոլիստները վերականգնվել, իսկ մեր խաղաոճը երևի թե կփոխվի:

 

- Ասացիք, որ հնարավոր է կազմի ռոտացիա, այդ առումով Ալբանիայում արդեն թիմին միացել է «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը: Ի՞նչ կարծիք ունեք այդ ֆուտբոլիստի մասին և հնարավո՞ր է, որ վաղը նա էլ խաղաժամանակ ստանա:

- Ափսոս, որ Գալոյանը չկարողացավ մասնակցել Կոսովոյի դեմ խաղին: Բայց վաղը անպայման խաղաժամանակ կստանա, բայց դեռ չեմ կարող ասել կլինի մեկնարկային կազմում, թե դուրս կգա փոխարինման:

 

- Խաղացել եք Ալբանիայի հավաքականի դեմ նաև որպես ֆուտբոլիստ, այսօր արդեն հանդես եք գալիս որպես գլխավոր մարզիչ: Ինչպիսի՞ զգացողություններ ունեք:

- Որպես ֆուտբոլիստ շատ ծանր հանդիպումներ եմ անցկացրել Ալբանիայի ընտրանու դեմ: Ալբանիան սեփական դաշտում շատ լավ է հանդես գալիս: Նախապատրաստական փուլը որպես մարզիչ ինձնից ավելի շատ ժամանակ է խլում: Բայց հուսով եմ, որ դա օգուտ կբերի մեր թիմին:

 

Հիշեցնենք, որ Ալբանիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին, Տիրանայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее