▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել 2026 թվականի համար»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ երևանցիներ, վաղը տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու տարեվերջյան նիստը, որտեղ ՔՊ-ն ու քույր «հանրապետությունը» որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել գալիք 2026թ․ համար։
Տրանսպորտ, աղբահանություն, տեղական տուրքեր, կարմիր գծեր ու գույքահարկ թանկացնելով «մուռ» են հանում երևանցիներից։
Կարմիր գծերի 160.000 դր թանկացումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։
Իրական ընդդիմադիրների քայլերի շնորհիվ կարող ենք կանխել թանկացման նոր որոշումը։
Ովքեր, որ տարբեր հանգամանքներից ելնելով կնպաստեն ապօրինի որոշման ընդունմանը՝ հատ առ հատ արժանանալու են բոլորիս ու քաղաքացիների «պատշաճ» գնահատականին»։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի երևանցիներ, վաղը տեղի է ունենալու Երևանի ավագանու այս տարվա վերջին նիստը, որի ընթացքում սահմանվելու են հաջորդ տարվա տեղական վճարների դրույքաչափերը։
Չնայած մի շարք դատական վճիռների, որոնք հաստատում են «Մայր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, որ գործող թանկացումները եղել են ապօրինի և ոչ իրավաչափ, Նիկոլ Փաշինյանի երևանյան ֆիլիալը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի և Արամ Զավենի Սարգսյանի կցորդ քաղաքական ուժի, կրկին նույն թանկացված և երևանցուն ծանրաբեռնող գներն են մտցրել օրակարգ։ Նպատակը մեկն է՝ հաջորդ տարի ևս շարունակել սեփական բնակչության հաշվին իրականացվող թալանը։
Այսպես կոչված «ժողովրդավարության բաստիոնը» հերթական անգամ բացահայտում է իր իրական վերաբերմունքը ժողովրդավարության և թափանցիկության նկատմամբ՝ այս խնդրահարույց հարցերն անցկացնելով մեկ չզեկուցվող փաթեթով։ Միևնույն ժամանակ, նույն թեմայի շրջանակում արտոնություններին վերաբերող հարցերը ներկայացվում են առանձին, զեկուցվող ընթացակարգով՝ պարզ պոպուլիստական հաշվարկով, թե իբր «լավ բան» են անում երևանցիների համար։
Հիշեցնեմ նաև, որ երևանցին այս իշխանությանը չի ընտրել։ Նիկոլ Փաշինյանի կոալիցիան ստացել է ընդամենը 32 մանդատ, մինչդեռ ընդդիմադիր ուժերը՝ 33։ Սակայն կուլիսային պայմանավորվածությունների և մանդատագողության արդյունքում ՔՊ-ն ունեցավ քաղաքապետ, որը փաստացի ներկայացնում է փոքրամասնությանը։
Մենք՝ իրական ընդդիմադիրներս, մեր պարտքն ենք համարում տեղեկացնել երևանցիներին․ ցանկացած ավագանու անդամ, ով որևէ կերպ կնպաստի ապօրինաբար թանկացված սահմանաչափերի պահպանմանը հաջորդ տարվա համար, գործնականում դառնում է այդ քաղաքականության համահեղինակ և ոչ այլ ինչ, քան ծպտյալ քպական»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее