|
«Նախորդ ԱԺ-ում դուք այստեղ նստած էիք, մեր գործընկեր պատգամավորներից որոշները բանտում էին։ Այսօր էլ դուք այստեղ նստած եք, բայց մեր գործնկեր Արթուր Սարգսյանը էլի կալանքի տակ է, քաղաքական հետապնդման տակ է»,- ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ դիմելով նիստը վարող Կնյազ Հասանովին։ «Նախորդ ԱԺ-ում գլխավոր դատախազը եկավ կեղծ, սուտ հայտարարություններ, սուտ մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ, և նախորդ Աժ-ն տվեց իր համաձայնությունը։ Նոր Աժ է ձևավորվել, բայց այս քաղաքական իշխանության ենթակա դատական համակարգը, խախտելով Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանի որոշումը, մի քանի օր առաջ թույլ չտվեց, որ Արթուր Սարգսյանն այսօրվա նիստին մասնակցի՝ ոչ լեգիտիմացնելով հերթական անգամ այս խորհրդարանի աշխատանքը»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով․ «Դուք գոնե լավ գիտեք քաղբանտարկյալներն ինչ են, ձեր հայրենակիցներից հազարները այսօր Թուրքիայի բանտում են»։ |
«Այսօր դուք այստեղ նստած եք, բայց մեր գործնկեր Արթուր Սարգսյանը կալանքի տակ է»․ Գեղամ Մանուկյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


