▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգոստոսի 2-ին Նեյմարը կարող է ներկայացվել որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

 

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն արդեն չորեքշաբթի` օգոստոսի 2-ին, կարող է ներկայացվել որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, հայտնում է «RMC»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին օգոստոսի 1-ին Քաթարում բուժզննում կանցնի ֆրանսիական ակումբի համար:

Տեղեկատվություն էր տարածվել նաև այն  մասին, որ Նեյմարը, ՊՍԺ տեղափոխության դեպքում, պայմանագիր կկնքի «Qatar Sports Investements» ընկերության հետ, որը ղեկավարում է ֆրանսիական ակումբը:

Պայմանագրի համաձայն, բրազիլացին կդառնա աշխարհի 2022 թվականի առաջնության դեսպանը Քաթարում և 5 տարում 300 մլն եվրո կվաստակի (տարեկան 60 մլն եվրո):

Այս պահին, 25-ամյա ֆուտբոլիստը գտնվում է Չինաստանում. Նեյմարը ժամանել է Շանհայ, որտեղ մի քանի կոմերցիոն միջոցառման կմասնակցի:

armsport.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее