▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օչոայի կախարդանքով ացտեկներն անառիկ պահեցին դարպասը. Բրազիլիա-Մեքսիկա՝ 0-0

Աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում, A խմբի երկրորդ տուրում միմյանց դեմ մրցեցին Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները:

Հանդիպումն անցավ անչափ դիտարժան պայքարում: Գեղեցիկ ֆուտբոլ էր երկկողմանի արագ և սուր գրոհներով:

Հենց խաղասկզբում բրազիլացիները մեծ առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, Մեքսիկան առաջին 45 րոպեներում գրեթե ոչինչ ցույց չտվեց: Դրա փոխարեն երկրորդ խաղակեսում իսկական հարավամերիկյան ֆուտբոլ էր խաղադաշտում: Երկու թիմերն էլ կորցրեցին բազմաթիվ գոլային պահեր, սակայն պետք է ընդգծել Մեքսիկայի հավաքականի հրաշագործ դարպասապահ Գիլյերմո Օչոային, ով անհասկանալի կախարդանքով անառիկ պահեց սեփական դարպասը:

Բրազիլիա-Մեքսիկա՝ 0-0

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее