▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նվեր Անդոյին՝ թիթեռի կողմից». Կիսապաշտպանի յուրօրինակ քայլը

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ եւ «Էսթեղլալ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան հայազգի Անդրանիկ Թեմուրյանը Ասիական ակումբների ախոյանության գավաթի շրջանակում՝ սեպտեմբերի 18-ին, Տաիլանդում կայացած «Բուրիրամ»-«Էսթեղլալ» խմբերի մրցության ընթացքում փայլել է ոչ միայն 90+3-րդ րոպեում, նշանակած իր պատմական գոլով, այլ նաեւ մարդկային իր դրսևորման համար՝ մրցության ընթացքում խոնավ սեզում «թակարդի մեջ հայտնված» թիթեռին ազատում է Անդրանիկը ու նրան թռցնելուց հետո շարունակում իր խաղը: Այդ մարդկային քայլը թաքուն չի մնում մարզական լուսանկարիչ Ռեզա Սայիդիփուրի եւ օտարերկրյա իր գործընկերների սուր աչքերից:

Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ նրանից հետո Անդրանիկի նշակած գոլը համարեցին «նվեր Անդոյին՝ թիթեռի կողմից»:

Մրցության արդյունքում իրանական «Էսթեղլալ» ֆուտբոլային թիմն անցավ մեկ ութերորդ փուլ, իսկ մարզական այդ կարեւոր լուրի հետ համաչափ եւ միգուցե ավելին լրատվություն կատարվեց թիթեռի փրկության մասին...

«Էսթեղլալ»-ը առաջիկա չորեքշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, Հարավային Կորեայում մրցելու է «Սեուլ» ֆուտբոլային ակումբի (FC Seoul) հետ:

 

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան

21 Սեպտեմբեր 2013

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее