Օրերս երգիչ Մհերն ու Արփին ներկայացրել են իրենց նոր՝ «Տարոսը ձեզ» երգի տեսահոլովակը: Բայց արի ու տես, որ կատարողների այս քայլը չափազանց բարկացրել է այս պահին Գերմանիայում բնակվող երգիչ Հայկ Կասպարովին, որը պնդում է, որ վերոնշյալ երգն իր երգացանկից է, և իր հարգելի կոլեգաներն առանց իրեն զգուշացնելու վերաձայնագրել ու ներկայացրել են հանրության դատին:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ Հայկը նաև նշել է, որ ինքն է գումար ծախսել ու աշխատանք տարել այս երգի վրա: Կասպարովի կարծիքով՝ այս երևույթի գլխավոր մեղավորներն են Մհերը, նրա պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը, որը նաև տեսահոլովակի ռեժիսորն է, և Սոնյան:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: