Իբրահիմ Մաալուֆը դուդուկ է նվեր ստացել և հուզվել. արցունքները չի կարողացել զսպել նաև Սիմոն Աբգարյանը «Դը Գոլի մարտը» ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո, որի գլխավոր դերակատարը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանն է, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերին, այդ թվում՝ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆին իր տանը հյուրընկալել է դուդուկահար Կամո Սեյրանյանը։
Դուդուկ-շեփոր կենդանի դուետից հետո նա դուդուկ է նվիրել աշխարհահռչակ ֆրանկո-լիբանանցի երաժշտին, ինչից հետո թե՛ Մաալուֆը, թե՛ Սիմոն Աբգարյանը չեն կարողացել զսպել արցունքները։
«Երևանում անցկացրեցի կյանքիս ամենագեղեցիկ օրերից մեկը». ավելի ուշ հայերեն չխոսող հայտնի երաժիշտը ԱԲ-ով թարգմանված ևս մի հայերեն տեսանյութ է տարածել իր էջում, որտեղ սեր է խոստովանել Հայաստանին։ Նա ընդգծել է, թե երևանյան մենահամերգի հանդիսատեսից ու հայկական հյուրընկալությունից շատ հուզված է ու տպավորված։


