Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց առաջին մարզումը՝ մայիսի վերջին եւ հունիսի սկզբին նախատեսված Մալթայի եւ Մոլդովայի հավաքականների հետ ընկերական խաղերի նախապատրաստական փուլի շրջանակում:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նոր հավաքականից մեծ սպասելիքներ ունեն եւ ֆուտբոլիստները, եւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Կաշխատենք պատվով խաղալ եւ օգտագործել այս հնարավորությունը: Հեշտ չի լինելու մեզ համար, սակայն կփորձենք հաջողության հասնել», – նշեց Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստը:
Vivaro News-ի տեսանյութը