Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը.
«Նազիկն այլևս չի մարզվում: Այդ մասին հայտարարությամբ էլ է հանդես եկել:
Ադամսի ցուցակներից էլ ենք նրան հանել: Հայտնել է, որ զբաղված է իր ընտանիքով, խնդրել է իրեն չանհանգստացնել, այլևս չի մարզվելու և մրցումների չի մասնակցելու»,- ասել է մասնագետը:
Նազիկ Ավդալյանը 2009 թվականին Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճելով ոսկե մեդալը, դարձել է անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։
Կարդացեք նաև. Մտածում էի` վերջն է. Նազիկ Ավդալյանը` իր կյանքի ամենաբարդ շրջանի և ամենամեծ հարվածի մասին
4 տարեկանից սպորտն իմ կյանքն է եղել, իսկ հիմա թողնում եմ այն` շատ սիրելով. Նազիկ Ավդալյան