Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Հայաստանն այսօր երկու մասնակից ուներ եզրափակիչ փուլում:
51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը վնասվածքի պատճառով չկարողացավ հաղթել ռուսաստանցի Բաիր Բատլաևին, չնայած համառ դիմադրություն ցույց տվեց մինչև վերջ։ Նա բավարարվեց արծաթե մեդալով:
92 կգ քաշային Նարեկ Մանասյանն առանց պայքարի դարձավ չեմպիոն, քանի որ նրա մրցակիցը՝ իտալացի Ազիզ Մուհիդինեն, չներկայացավ մրցամարտին:
Բարեղամ Հարությունյանը, Ռուսլան Ասլիկյանը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը ստացան բրոնզե մեդալներ: