Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Թարմացված․ Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը խոսել է ՌՊԼ-ի 17-րդ տուրի՝ «Զենիթի» հետ հանդիպումը (3:1) ձյան տակ անցկացնելու մասին։
«Արժե՞ր խաղալ այսօր: Ինչո՞ւ ոչ․ Դրա համար մենք մեծ գումարներ ենք ստանում և պարտավոր ենք մեր պարտականությունները կատարել անկեղծորեն և առավելագույն նվիրումով։ Այսօր այս եղանակին էլ տրիբունաներում նստածներն իրենց այնքան էլ լավ չէին զգում։ Նրանց կողմից աջակցությունը զգացվում էր։ Շատ շնորհակալ ենք»,- armsport-ի փոխանցմամբ՝ Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում «Championat»-ը։
Հայ ֆուտբոլիստը նաև խոսել է իր հեղինակած գոլի մասին․ «Ես առանձնահատուկ էմոցիաներ չզգացի։ Ինձ համար կարևոր է, որ մենք վաստակեցինք երեք միավոր։ Գոլը տոնե՞լը․ լսեցի՞ք, թե ինչ ասացի տեսախցիկի առջև: Փառք Աստծո՝ ոչ: Եթե կրկնեմ, ինձ միանգամից կթաղեն (ծիծաղում է):
Ես իմ խաղը չեմ գնահատի, քանի որ գնահատականը կլինի չափազանց սուբյեկտիվ։ Ինչ վերաբերում է թիմին, ապա կարծում եմ, որ մենք կարող էինք շատ ավելին անել մրցաշարային աղյուսակում դիրքի առումով: Մենք ամեն խաղում պայքարում ենք չեմպիոնության համար, բայց հեռուն գնացող ծրագրերի մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է Տիկնիզյանը։
Այս հանդիպումից հետո «Զենիթը» նահանջել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ՝ 17 հանդիպումներում վաստակելով 33 միավոր։ Առաջատարը «Կրասնոդարն» է, որն այսօր հաղթել է «Օրենբուրգին» (2:1) և այժմ 35 միավորով գլխավորում է աղյուսակը: Նույնքան խաղում «Լոկոմոտիվը» վաստակել է 28 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնական:
Մոսկվայի Լոկոմոտիվը հաղթանակի հասավ Ռուսաստանի բազմակի չեմպիոն Զենիթի նկատմամբ՝ 3։1 հաշվով։
Այս մրցաշրջանում պետերբուրգցի Նաիրը արդեն երկու անգամ տխրեցրել է Պետերբուրգի Զենիթին։ Եթե թիմերի միջև առաջին խաղում Հայաստանի հավաքականի պաշտպանը հաղթական գոլը խփեց, ապա այսօր հաշիվը դարձրեց 3։1՝ դնելով հանդիպման վերջակետը։
Այսօր Տիկնիզյանը խփեց այս մրցաշրջանում իր յոթերորդ գոլը։
Տեսանյութը և գրառումը՝ Լևոն Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից