Ռուսական Матч ТВ հեռուստաալիքը ներկայացրել է Լոնդոնում ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից վերցված հարցազրույցը:
Մխիթարյանին հարցազրույցի ժամանակ հարցրել են, թե ինչպիսին են նրա հարաբերությունները ֆրանսիացի մասնագետի հետ:
«Նա շատ խելացի մարզիչ է: Հարգում է իր խաղացողներին, ակումբի աշխատակիցներին, եւ մյուսներն էլ հարգում են նրան: Այն, որ նա ինձ ընկեր անվանեց, չի նշանակում, որ պետք է թռչկոտեմ դրանից ու մտածեմ, թե ինձ ամեն ինչ կարելի է: Նա շատ լավ մարդ է, վստահում է իր խաղացողներին, սիրում է նրանց, գիտի՝ ինչ սպասել նրանցից»,- ասել է Մխիթարյանը: