Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում Մադրիդի Ռեալը Սանտիագո Բեռնաբեո մարզադաշտում հյուրընկալել էր Մյունխենի Բավարիային:
Երեկ Մադրիդի մյուս մարզադաշտում՝ Վիսենտե Կալդերոնում, Ատլետիկոն և Չելսին ցուցադրեցին կիսաեզրափակչին ոչ բնորոշ ֆուտբոլ: Եվ այսօր ֆուտբոլային աշխարհը ցանկանում էր իսկական ՖՈՒՏԲՈԼ տեսնել երկու գերհզոր ակումբների կատարմամբ:
Կարելի է ասել երկրպագուների ցանկությունը կատարվեց մասամբ: Առաջին խաղակեսում գնդակին ավելի շատ տիրում էին Բավարիայի ֆուտբոլիստները և բոլոր վիճակագրական տվյալները գերմանացիների կողմն էին: Սակայն արքայական ակումբը հիանալի հակագրոհներ էր կատարում և ավելի վտանգավոր պահեր ստեղծում: Այդպիսի հակագրոհներից մեկում էլ 19-րդ րոպեին Բենզեման բացեց հանդիպման հաշիվը: Այս արդյունքը պահպանվեց մինչև խաղի ավարտը, քանի որ երկու թիմերն էլ երկրորդ խաղակեսում չկարողացան թարմություն մտցնել:
Այսպիսով Ռեալը առավելություն է ստանում Ալիանց Արենա մեկնելուց առաջ: