«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տարաձայնություններ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Պորտուգալացին դժգոհ է եղել «Բրայտոնի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործողություններից: Մոուրինյոն այդ հանդիպման վերլուծության ժամանակ ամբողջ թիմի ներկայությամբ բողոքել է Հենրիխի խաղից:
Հետո նրանք շարունակել են քննարկել Մխիթարյանի գործողությունները թիմի վերլուծական սենյակի միջանցքում, հաղորդում է ESPN-ը:
Մխիթարյանը թիմի վերջին ութ խաղերում մասնակցել է միայն «Բրայթոնի» դեմ խաղին, որը կայացել է նոյեմբերի 25-ին. Հենրիխը փոխարինման է դուրս եկել հանդիպման 71-րդ րոպեին: