«Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ և պատմության մեջ 7-րդ անգամ նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը: Իտալիայի գավաթակիրը Սաուդյան Արաբիայում տիտղոսը վիճարկեց երկրի չեմպիոն «Միլանի» հետ` 0:3 :
«Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն առաջին տիտղոսը նվաճեց միլանյան ակումբում:
Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը դարձել է հինգ տարբեր երկրների Սուպերգավաթակիր: Մինչ այդ նա հաղթել էր Հայաստանում «Փյունիկի» հետ, Ուկրաինայում՝ «Շախտյորի», Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայի», Անգլիայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ընդհանուր առմամբ Հենրիխ Մխիթարյանը նվաճել է 21 տիտղոս, այդ թվում երկու եվրոգավաթ: