▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն ընտրեց «Լիվերպուլը».անգլիական թիմը Հենրիխի հետ պայմանագրի մասին կհայտնի առաջիկայում

«Լիվերպուլը» կարողացել է ձեռք բերել համաձայնություն  Դոնեցկի Շախտյորի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Միխթարյանի տրանսֆերի վերաբերյալ: 

Անգլիական թիմը հայ ֆուտբոլիստի հետ պայմանագրի մասին կհայտարարի առաջիկայում:

Այս մասին գրում է sport-expres.ru կայքն ու նշում, որ  տրանսֆերի արժեքը կազմելու է  30 միլիոն եվրո:

Նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերջնական որոշման վերաբերյալ  հայտարարվել է նաև  Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Լրացուցիչ Ժամանակ հաղորդման ընթացքում,սակայն չկոնկրետացնելով  կոնկրետ թիմը:

Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ գտնվում է Երևանում, շուտով միանալու է իր նոր թիմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее