Բունդեսլիգայի 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Հանովերին»:
Ամբողջ հանդիպման ընթացքում դորտմունդցիները մեծ առավելություն ունեին, սակայն այդպես էլ չկարողացան գրավել մրցակցի դարպասը, իսկ ահա «Հանովերի» ֆուտբոլիստները 61-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ ու պահպանեցին այն մինչև վերջ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դրվագներից մեկում բախվեց և վիճաբանեց թուրք Գյուլսելամի հետ, որի համար պատժվեց դեղին քարտով: