Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո շարք է վերադարձել: Մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է «Բոլոնիայի» դեմ խաղի հայտացուցակը, որում ընդգրկել է 23 ֆուտբոլիստի:
Ըստ իտալական լրատվամիջոցների՝ վերադառնալուց հետո առաջին իսկ խաղում նա ոչ միայն պարզապես թիմի կողքին է լինելու, այլեւ ընդգրկված է լինելու հանդիպման մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ 31-ամյա Մխիթարյանն ազդրի վնասվածք էր ստացել հունվարի 5-ին կայացած 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ հանդիպման ժամանակ
«Ռոմա» - «Բոլոնիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: