▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն արտակարգ ֆուտբոլիստ է. Նրա խփած գոլերի թիվը տպավորիչ է. Մոուրինյո

 

 

 

 

 

 

 

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի պաշտոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է նաև «կարմիր սատանաների» նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին հարցին:

- Վստահ եմ` երկրպագուներից շատերը Մխիթարյանի խաղը տեսել են Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Նրանից ի՞նչ եք սպասում «Օլդ Թրաֆորդում»:

- Սկզբից թույլ տվեք ասել, որ մենք ձեռք ենք բերել Լիգա 1-ի լավագույնը ճանաչված ֆուտբոլիստին (Զլատան Իբրահիմովիչ) և Բունդեսլիգայի ներկայացուցիչների կողմից մրցաշրջանի լավագույնը ճանաչված խաղացողի: Ոչ թե երկրպագուների կամ լրագրողների, այլ գործընկերների` ֆուտբոլիստների վարկածով: Երբ քեզ լավագույնն են ճանաչում խաղացողները, դա շատ բանի մասին է խոսում: Միկին արտակարգ ֆուտբոլիստ է:

Ինձ ամենաշատը նրա մեջ դուր է գալիս, և դա անհերքելի է, խփած գոլերի քանակը, որոնք նա հեղինակել է՝ չլինելով հարձակվող: Մրցաշրջանի ընթացքում կիսապաշտպանի կողմից խփված այդքան գոլերը իրոք շատ մեծ ցուցանիշ են:

Իրավիճակը պարզեցնում է նաև նրա կատարած գոլային փոխանցումների թիվը. այն ցույց է տալիս նրա կրեատիվությունը, խաղի վարումը և թիմային ֆուտբոլի ընկալումը և դա մեր պես ակումբի համար շատ կարևոր է: Մենք փորձելու ենք գերիշխել հանդիպումների ժամանակ, և ես վստահ եմ, որ հանդիպելու ենք այնպիսի թիմերի, որոնք խիստ պաշտպանողական ֆուտբոլ են: Այդ պահերին Հենրիխը կարող է արագացնել հանդիպման տեմպը: Նա կարող է փոխել իր արագությունը, անկախ նրանից գնդակով է, թե ոչ: Դա նույնպես շատ կարևոր է մեզ համար»:

 

Աղբյուրը՝ Armsport.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее