▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն արձագանքել է «Ղարաբաղի» նկատմամբ տարած հաղթանակին

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ իր թիմի տարած հաղթանակից հետո գրառում է կատարել Instagram-ում:

 

 

Հիշեցնենք, որ «Զինագործները» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթանակ են տարել.

«5 հաղթանակ Եվրոպա լիգայում»,- գրել է Մխիթարյանն ու լուսանկար հրապարակել:

 

Հիշեցնենք` «Ղարաբաղի» հետ հանդիպման վերջնամասում հայ երկրպագուն Արցախի դրոշով և Մոնթեի նկարով շապիկով ներխուժել էր խաղադաշտ ու վազել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի կողմը, ով նստած էր պահեստայինների նստարանին:

Անվտանգության աշխատակիցները, սակայն, երիտասարդին դուրս էին բերել խաղադաշտից: Ավելի ուշ հայ երկրպագուն ազատ էր արձակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее