Դորտմունդի Բորուսսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
- Մխիթարյանը վերականգնվում է անհատական ծրագրով: Հուսով ենք, որ մոտ օրերս նա կկարողանա նորմալ մարզվել: Ինչպես ինձ ասացին, Մխիթարյանն անչափ արագ է վերականգնվում:
Գյունդողանը հասանելի կլինի ազգային հավաքականների խաղերից հետո: Ռոյսը մարզումներին կմիանա ավելի ուշ: Բլաշչիկովսկին արդեն իսկ գնդակով է աշխատում, սակայն մի փոքր ժամանակ է հարկավոր: Կիրխն ու Շահինը դեռ պատրաստ չեն,- հայտարարել է Կլոպպը: