armsport.am-ը գրում է, որ «Pluri Consultoria» ընկերությունը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք 100 ֆուտբոլիստների ցուցակը:
Այն գլխավորում է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ում տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 138,1 միլիոն եվրո:
Երկրորդը 2013 թվականի Ոսկե գնդակի մրցանակակիր, «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն է (107,3):
Վերջին 2 տարիներին բավական բարձրացել է Ռոնալդուի թիմակից Գարեթ Բեյլի տրանսֆերային արժեքը և այժմ այն գնահատվում է 71,3 միլիոն եվրո:
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տարնսֆերային արժեքը գնահատվում է 29, 2 միլիոն եվրոյով և նա գտնվում է 53-րդ հորիզոնականում:
1. Լիոնել Մեսսի «Բարսելոնա» - 138,1 միլիոն եվրո
2. Կրիշտիանո Ռոնալդու «Ռեալ» - 107,3
3. Գարեթ Բեյլ «Ռեալ» - 71, 3
4. Նեյմար «Բարսելոնա» -64, 7
5. Մարիո Գյոտցե «Բավարիա» - 60, 3
6. Էդիսոն Կավանի ՊՍԺ – 57,6
7. Ռադամել Ֆալկաո «Մոնակո -56,3
8. Մեզութ Օզիլ «Արսենալ» - 53,2
9. Լուիս Սուարես «Լիվերպուլ» - 48, 9
10. Խուան Մատա «Չելսի» -47,1
53. Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» - 29,2
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում