Այսօր Հենրիխ Մխիթարյանի մայրը`Մարինա Թաշչյան աղմկահարույց հայտարարություն է արել, թե խոսակցություններ են եղել Հենրիխին ազգային հավաքական չհրավիրելու մասին։
«Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են»,-ասել էր Թաշչյանը։
ՀՖՖ նորընտիր նախագահ Մելիքբեկյանը անդրադառնալով Մխիթարյանի մոր հայտարարություններին նշել է. «Դրանք էմոցիոնալ արտահայտություններ են։ Ես շատ հարգում ու սիրում եմ տիկին Թաշչյանին և պետք է նշեմ, որ հավաքականի կազմը ընտրում է հավաքականի մարզիչը, ուստի չեմ կարծում, թե կգտնվի մի մարզիչ, որը չի ցանկանա Մխիթարյանին տեսնել իր թիմի կազմում»։