Դորտմունդի «Բորուսիան» ուժերը չափեց «Մայնցի» հետ: Հնադիպումն ավարտվեց «Բորուսիայի» հաղթանակով` 1:3 հաշվով:
Հանդիպման վերջին րոպեին մրցավարը երկրորդ 11 մետրանոց տուգանային հարվածը նշանակեց «Մայնցի» դարպասին, որը պատրաստվում էր իրացնել Մխիթարյանը:
Սակայն վերջին պահին պահեստայինների նստարանից չթողեցին որպեսզի Մխիթարյանը իրացնի տուգանայինը: Մխիթարյանին մոտեցավ Լևանդովսկին և ցույց տվեց, որ պահեստայինների նստարանից իրեն են վերապահել հարվածի իրավունքը:
Սա դուր չեկավ Մխիթարյանին, որի պատճառով նա և թուրք Շահինը չտոնեցին Լևանդովսկու խփած գոլը: