Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։ Այսպիսով, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքը ստացել էր «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում՝ փոխարինվելով 86-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, «Ռոման» հաղթել էր 1։0 հաշվով։