▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Ֆեներբահչեի» դեմ հանդիպմանը

vivaronews.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ֆեներբահչեի» դեմ հանդիպման 60-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ՝ փոխարինելով Մարկուս Ռեշֆորդին:

Whoscored.com-ը ներկայացրել է Մխիթարյանի վիճակագրությունը թուրքական ակումբի դեմ հանդիպմանը:

Խաղադաշտում անցկացնելով շուրջ 30 րոպե՝ Մխիթարյանը գնդակին հպվել է 45 անգամ՝ ցուցաբերելով 83.3 տոկոս փոխանցումների ճշգրտություն: Հենրիխը հարվածներ և վճռորոշ փոխանցումներ չի կատարել: Մխիթարյանի խաղը կայքը գնահատել է 6.16 միավոր(10 հնարավորից):

Նշենք, որ «Յունայթեդի» կազմում ամենաբարձր գնահատականին է արժանացել Ուեյն Ռունին՝ 7.39, իսկ խաղի լավագույն ֆուտբոլիստ կայքը ճանաչել է Ջերեմեյն Լենսին, որը ստացել է 8.61 միավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее