Daily Football պարբերականը հրապարակել է Բունդեսլիգայի ակումբների կողմից ձեռք բերված ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը: Առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Խավի Մարտինեսը, Գյոտցեն ու Գոմեսը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը 4-րդ է Բունդեսլիգայում`նրա համար Դորտմունդի «Բորուսիան» վճարել է 24.4 մլն եվրո:
Տասնյակում են Ալկանտարան, Ռիբերին, Ռոբենը, Նոյերը, Լուիս Գուստավոն և Կևին Դե Բրույնեն: