Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել վնասվածքից հետո, տեղեկացնում է ruhrnachrichten-ը:
Ըստ աղբյուրի` հայ կիսապաշտպանն այսօր մարզում է անցկացրել թիմի ֆիզպատրաստության մարզչի գլխավորությամբ:
Սպասվում է, որ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա հոկտեմբերի 18-ին: