«Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյաննիրեն Հայասատնի ազգային հավաքականի մյուս խաղացողների վեր չի դասում: Այս մասին ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
«Հենրիխ Մխիթարյանը մեր ազգի պարծանքն է: Բոլորս ուրախանում ենք նրա հաջողություններով եւ տխրում անհաջողություններով: Այս պահին ճիշտ է՝ մենք չունենք այդ կարգի այլ ֆուտբոլիստ, բայց նա թիմային խաղացող է: Երբեք իրեն թիմից չի աձանձնացնում: Դրանով է նրա մեծությունը: Մի քանի անգամ իմ ասուլիսների ժամանակ ասել եմ՝ Հենրիխ Մխիթարյանը պետք է այս թիմին, այս թիմն էլ պետք է Հենրիխ Մխիթարյանին»,- ասել է Պետրոսյանը:
Արթուր Պետրոսյանը նաեւ խոսել է այն աշխատանքներից, որոնք պետք է մոտ ժամանակներս կատարի: