coal.com պարբերականը գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոշոր փոխհատուցում է պահանջում ակումբից՝ պայմանագիրը վաղաժամ խզելու համար։
Մեր հավաքականի ավագը ցանկանում է 20 մլն ֆունտ սթերլինգ ստանալ ակումբից, ինչից հետո միայն կմտածի «Արսենալ» տեղափոխվելու տարբերակի շուրջ։
Հայ ֆուտբոլիստը դեռ 2.5 տարվա պայմանագիր ունի «ՄՅՈւ»-ի հետ և այժմ Մխիթարյանը պահանջում է փոխհատուցումն ամբողջությամբ:
Հիշեցնենք, որ ըստ տարածված լուրերի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատրաստ է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և կողմերը սպասում են Մխիթարյանի որոշմանը:
Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան էլ հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստը կկայացնի այնպիսի որոշումը որը լավագույնը կլինի նրա կարիերայի համար