▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը լքել է «Լովրի» հյուրանոցը և մշտական բնակություն հաստատել այլ վայրում

vivaronews.am-ը գրում է.  Manchester Evening News-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ֆուտբոլիստները լքել են ակումբի համար ծառայող «Լովրի» հյուրանոցը և իրենց համար մշտական օթևաններ են գտել: Ներկայումս հյուրանոցում շարունակում են մնալ միայն մարզչական շտաբը:

Վերջին երկու ֆուտբոլիստները, որ երկար ժամանակ բնակվում էին հյուրանոցում, Պոլ Պոգբան ու Հենրիխ Մխիթարյանն էին: Ֆրանսիացին հյուրանոցը լքել էր նախորդ ամիս, ինչը նշանակում է, որ վերջինը բնակարան է գտել հենց Մխիթարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее