▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը կրկին աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակում է

Բրիտանական «The Guardian»-ը ներկայացրել է 2017թ. աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակի 71-ից 100-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստներին:

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 92-րդ տեղում է:

2016թ.–ին Մխիթարյանը  57–րդ տեղում էր։

Ամենամյա քվեարկությանը մասնակցում են գործող և նախկին ֆուտբոլիստներ, մարզիչներ, փորձագետներ և լրագրողներ 63 երկրներից:

Վարկանիշի վերջին հորիզոնականը զբաղեցնում է ֆրանսիական ՊՍԺ–ի ֆուտբոլիստ, արգենտինացի Անխել ԴԻ Մարիան, իսկ թե ով է գլխավորել թոփ-100–ը, հրատարակությունը կհաղորդի ուրբաթ օրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее