Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանին։
«Հրապարակ»-ն է գրում ու մանրամասնում․ « «Իհարկե զգում եմ նրա բացակայությունը, դա իրոք շատ է զգացվում։ Թե մարդկային, թե ֆուտբոլային առումով Հենիխը մեծ անհատականություն է հանդիսանում։ Հիմա հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստների վրա, սկսած ինձնից, ավելի մեծ պատասխանատվություն է դրված»,- նշել է Բայրամյանը։
«Ես Հենրիխի հետ հաղորդագրության միջոցով խոսել եմ Չեմպիոնների լիգայի կիզաեզրափակիչներից ու եզրափակիչ հանիպումից առաջ։ Այդ ժամանակ ես հաջողություն մաղթեցի, իսկ եզրափակչից հետո անհարմար էի զգում ինձ, այդպես էլ չգրեցի, պարտվել էին։ Թեպետ նա այլևս հավաքականում հանդես չի գալիս, բայց պարբերաբար գրում է հավաքականի տղաներին, հարցնում գործերի մասին։ Կարելի է ասել՝ Մխիթարյանը մեզ ավելի ուշադրություն է դարձնում, քան մենք՝ իրենք։ Արձակուրդս Միլանում եմ անցկացրել, այդ ժամանակ նա ծանր գրաֆիկ ուներ։ Երբ զանգեցի իրեն, անմիջապես եկավ, միասին ճաշեցինք»,- ասել է նա»։