Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հարցման արդյունքներով ճանաչվել է Հռոմի «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող: Այդ մասին հայտնում է իտալական ակումբի թվիթերյան էջը:
Այդ կոչմանը հայ ֆուտբոլիստի հետ վիճարկում էին նաև հոկտեմբեր ամսվա լավագույն Պեդրոն, ինչպես նաև Իբանյեսն ու Սպինացոլան:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն անցած ամսվա ընթացքում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինեակ: