«Ինտեր»-ի կիսապաշտպան,Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան իր էջում կիսվել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների «կալանքի» ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով։
2023-ի սեպտեմբերին՝ Արցախի բռնի հայաթափման օրերին, Բաքվի կողմից առևանգված, գերության մեջ գտնվող Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մանացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «կալանքի» ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով։