▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Բորուսիային»

 Հենրիխ Մխիթարյանը «Facebook»-ի իր պաշտոնական էջում  հրաժեշտ է տվել Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներին:

«Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին «Բորուսիայում»՝ ղեկավարությունից մինչև մարզչական անձնակազմ, իմ թիմակիցներին և, իհարկե, աննկարագրելի երկրպագուներին այն սիրո և աջակցության համար, որ տվել են ինձ անցած տարիների ընթացքում։

Ես երբեք չեմ մոռանա այն ընդհանուր պահերը, որ միասին անցկացրել ենք դաշտում և դաշտից դուրս վերջին երեք տարիներին: Ես ինձ առանձնահատուկ եմ զգում, որ իրավունք եմ ստացել ներկայացրել այս նշանավոր ակումբը և այս հիանալի քաղաքը։

Վերադառնալով իմ արմատներին և հորս ֆուտբոլային կարիերային՝ ես սովորել եմ ընդունել նոր մարտահրավերներ: Իմ ընտանեկան պատմությանը հարգանքի տուրք մատուցելու համար ես պարտավոր եմ անել հաջորդ քայլը իմ կարիերայում և միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»։

Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր հուշերի համար։ Դուք միշտ հատուկ տեղ կունենաք իմ սրտում։

Սիրով՝ Միկի»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее