Այսօր հայտնի է դարձել Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկի համարն «Արսենալում», սակայն Եվրոպա լիգայում ստիպված կլինի հանդես գալ այլ համարով:
Այդ համարի խաղաշապիկով լոնդոնցիների կազմում Եվրոպա Լիգայում արդեն խաղացել է Ալեքսիս Սանչեսը և մրցաշարի օրենքները թույլ չեն տալիս, որ հայ կիսապաշտպանը կրի նույն համարի խաղաշապիկը:
Պաշտոնական կայքը նշում է, որ շուտով կհայտարարվի այն համարը, որը Մխիթարյանինը կլինի Եվրոպա լիգայում:
Հայ ֆուտբոլիստի անունով եւ համարով մարզաշապիկներն արդեն վաճառվում են «զինագործների» խանութում: