Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմյեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ:
Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Արսենալը» ընդունել է «Բորնմութին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:1 հաշվով:
Օզիլը բացել է հանդիպման հաշիվը, Մխիթարյանն աչքի է ընկել 27-րդ րոպեին` Օզիլի փոխանցումից հետո:
Երկրորդ խաղակեսում Մխիթարյանը կատարում է երկու գոլային փոխանցում՝ աչքի են ընկնում Կոսյելնին ու Օբամեյանգը, որից հետո Ունաի Էմերին փոխարինում է հայ ֆուտբոլիստին:
«Արսենալը» հաղթում է 5:1 հաշվով: