▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը չպետք է գնա Բաքու. Վարդան Մինասյան

«Արարատ-Արմենիա» թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ակումբի կայքին տված հարցազրույցում խոսել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի առջեւ ծագած լուրջ խնդրի մասին:

Ինչպես գիտենք, Հայաստանի հավաքականի ավագի թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», այժմ պատրաստվում է Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը տեղի է ունենալու Բաքվում:

 

 

 

Անգլիական ակումբը ելնելով հայ ֆուտբոլիստի անվտանգությունից, չի ցանկանում ֆուտբոլիստին տանել Ադրբեջան:

«Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ:

Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը», - ասել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее