Անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի՝ «Չելսի»-«Արսենալ» խաղի 37-րդ րոպեին «զինագործների» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել՝ կրճատելով հաշվի տարբերությունը:
4 րոպե անց Հենրիխը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ՝ոլը հեղինակեց Ալեքս Իվոբին և հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար էր՝ 2-2:
Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 81-րդ րոպեին, Մարկոս Ալոնսոն նորից առաջ մղեց «Չելսիին», բայց այս անգամ «Արսենալը» ոչինչ չկարողացավ անել։
«Արսենալը» պարտվեց 2-3 հաշվով և առայժմ միավոր չունի։