Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում այդ նպատակով անցկացված հարցման մասնակիցների 41.33 %-ն իր ձայնը տվել է Հենրիխին, ով 4-րդ տուրում` «Այնտրախտի» հետ խաղում դարձել էր դուբլի հեղինակ: