WhoScored.com կայքը հրապարակել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2013/14 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:
Թիմում երկուական ներկայացուցիչներ ունեն Բավարիան, Մյունխենգլադբախի Բորուսիան, Վոֆսբուրգը, մեկ հոգի ներկայացնում է Հոֆենհայմը, իսկ Դորտմունդի Բորուսիայի կազմից ընդգրկվել են 3 ֆուտբոլիստ, որոնցից մեկը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է,ով ստացել է 7.6 գնահատականը: