Երեկ Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալին» և հանդիպումը ավարտվեց 0։2՝ ի օգուտ զինագործների։ Հայաստանի հավաքականի առաջատար, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ըստ Whoscored հանրահայտ պարբերականի ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով 9,1 միավոր։ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը «Արսենալի» կազմում։
Այժմ հետ հայացք գցենք հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղի ունեցած Մխիթարյան-Սանչես փոխանակման գործարքից հետո երկու ֆուտբոլիստների ցուցադրած խաղի արդյունքներին։
Ալեքսիս Սանչեսը Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխվելուց հետո դարձել է ընդամենը 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ հայ կիսապաշտպանը 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ Whoscored պարբերականի՝ Ալեքսիս Սանչեսը Յունայթեդում անցկացրած 8 հանդիպումների արդյունքում միջին վիճակագրականով ստացել է՝ 7․32 միավոր, իսկ Մխիթարյանը՝ 7․45։
Այս խոսուն թվերը փաստում են, որ երկու ֆուտբոլիստների փոխանակման գործարկից այս պահի դրությամբ շահեց Լոնդոնի «Արսենալը»։
Մի հետաքրքիր փաստ ևս.
Ըստ գերմանական հանրահայտ Transfermarkt էլեկտրոնային կայքի՝Ալեքսիս Սանչեսի շուկայական գինը 70 միլիոն եվրո է, իսկ Մխիթարյանինը՝ 31,5 միլիոն եվրո։ Ստացվում է, որ Սանչեսի խաղն ու գինը բավականին ուռճացված են, և այն ֆուտբոլասերները, ովքեր Մխիթարյանին Սանչեսից ավելի ցածր էին դասում, այս պահին կամ վերանայում են իրենց ֆուտբոլային գիտելիքները, կամ էլ աֆրիկական ջայլամի պես թաքցնում են գլուխները։
Հովհաննես Եսայան